«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր համալիրի կառուցման եւ հին կոթողային շենքի վերակերտման գործում իրենց վճռորոշ դերն են ունեցել Հայաստանի ներկայիս իշխանություններն ու բարեգործները: Այս խոշոր համալիրը հայ մշակույթի, գիտության եւ ստեղծագործական մտքի թռիչքն է, մի կառույց, որտեղ, կարծես, գործել են մարդկային մեկ էություն, մեկ ոգեղեն մարմին` հայ ճարտարապետը, շինարարն ու բանվորը, եւ արդյունքում ստեղծվել է հոյակերտ կառույցը: Ուզում եմ շեշտել հանգամանքը, որ այս գործում բավականին մեծ ներդրում ունեն սյունեցիները: Նախ պետք է նշեմ Սերգեյ Համբարձումյանի անունը, ով առաջինն արձագանքեց ՀՀ նախագահի` Մատենադարանը վերակերտելու կոչին: Ուզում եմ նշել Մաքսիմ Հակոբյանի անունը, ով եւս բավականին խոշոր ներդրում ունեցավ այս գործում: Անուրանալի է Գառնիկ Հովակիմյանի ավանդը շինարարական աշխատանքներում: Նրա ղեկավարած կազմակերպությունն ակտիվ դերակատարություն ունեցավ շինարարության ողջ ընթաց-քում` կատարելով մեծածավալ աշխատանքներ թե° նորակառույց մասնաշենքի, թե° հնի վերակառուցման գործում` սկսած քարի մատակարարումից մինչեւ երեսպատումը, ճանապարհի հարթակների եւ հենապատերի կառուցումը, հին ու նոր շենքերի մաքրման եւ ջրամեկուսացման աշխատանքները: Սյունեցիներն ամեն ինչ արել են ի սրտե, մեծ սիրո եւ անմնացորդ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, ինչի համար երախտապարտություն հայտնելը շատ քիչ է: Իսկապես եւս մի ոգեղեն թռիչք է, որ սերունդների եւ դարերի համար է արվել, այս գիտակցությունն է ամբողջ կառուցման եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ուղղորդել բոլորին, այդ թվում` Մատենադարանի աշխատակիցներին, ովքեր շինարարական աշխատանքներին զուգահեռ շարունակել են իրենց գործը: Վստահ եմ, որ Մատենադարանի տնօրինության եւ անձնակազմի ու սյունեցիների միջեւ առաջացած սերտ համագործակցությունը ոչ միայն չի ընդհատվի, այլեւ կլինեն նոր ներդրումներ եւ աշխատանքներ:

Հետ

«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ընկերությունն առաջարկում է հետևյալ շինարարական ծառայությունները.

Կապիտալ շինարարություն

Վերակառուցում

Վերանորոգում