«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՑԱՆ «Կարեւոր է այն համագործակցությունը, որի արդյունքում ստեղծվում է մնայուն արժեք» Աշխատանքային այցով լինելով մայրաքաղաքում` հանդիպեցինք Մատենադարանի նոր Մասնաշենքի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Մեր զրույցը Մատենադարանի նոր կառուցված Մասնաշենքի եւ հարակից տարածքների կառուցապատման գործում սյունեցիների ունեցած ավանդի մասին պիտի լիներ, բայց զրույցը սկզբից փոքր-ինչ այլ շեշտադրումներ ստացավ: - Սկսեմ մի շատ տարօրինակ խնդրից, - ասաց Արթուր Սեսչյանը, - առանձնապես կարեւոր է հասկանալ, թե այսօր ինչ է նշանակում հայրենասիրություն: Իմ կարծիքով, հայրենասիրությունն այն է, երբ մեզանից յուրաքանչյուրն ամենայն նվիրվածությամբ մասնակցում է ինչ-որ կարեւոր գործի եւ որպես արդյունք ստեղծում հանրության համար կարեւոր, մնայուն արժեք (եւ տա Աստված, բոլորն ունենան այդ հնարավորությունը): Եվ տվյալ դեպքում ինձ համար ամենավառ օրինակներից մեկը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն էր, որի արդյունքում ոչ միայն կառուցվեց նոր հրաշալի գիտական համալիր, այլեւ կազմավորվեց շինարարների, ճարտարապետի, ճարտարագետների ստեղծագործ եռամիասնություն: Կազմավորվեց միջավայր, որտեղ մեզ պարգեւված էր ապրել եւ աշխատել միասին: Բավականին մեծ թվով շինարարներ, բանվորական աշխատուժ, տարբեր ինժեներական կազմակերպություններ մասնակցեցին Մատենադարանի շինարարությանը, եւ, ի վերջո, ստեղծվեց մի շատ կարեւոր կազմություն, որ կոչվում է շինարարական եղբայրություն: Ես ուզում եմ մի քանի խոսք ասել Գառնիկ Հովակիմյանի մասին, նրա մասնակցության վերաբերյալ Մատենադարանի շինարարությանը, որը թերագնահատել չի կարելի: Քանզի բարդ ճարտարապետական կառույցի ճակատային հարդարումն իրագործվեց իր ղեկավարած կազմակերպության ու Սիսիանից Երեւան եկած քարագործ հրաշալի վարպետների շնորհիվ, եւ ես ուրախ եմ, որ Մատենադարանի շինարարությունն առիթ հանդիսացավ, որ հնարավորություն ունեցա աշխատել այն մարդկանց հետ, ում վստահեցի, ում հետ, կրկնում եմ, ինձ վիճակվեց ապրել երեք տարի, եւ նորից եմ կրկնում, շատ կարեւոր է, որ, ի վերջո, շնորհիվ այդ մարդկանց մասնակցության, ստեղծվեց շատ կարեւոր մի ազգային արժեք: Ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանք կատարելիս շատ կարեւոր է իմանալ, թե ում հետ ես աշխատելու: Իսկ Գառնիկը հենց այն անձնավորությունը եղավ, ում հետ իմաստալից ճանապարհ անցանք: - Ձեր միջեւ ստեղծվեցին ընկերական ջերմ հարաբերություններ, որքան ես հասկացա այս մի երկու ժամվա ընթացքում, ինչ աշխատանքի բերումով շփվեցի երկուսիդ հետ: Ուզում եմ ճշտել մի կարեւոր հանգամանք, այս դարում ընկերությունը նուրբ հասկացություն է: Եթե ընկերությունն ավարտվում է կենցաղային մաղթանքներով եւ թանկարժեք ժամանակի անիմաստ սպառումով, ինձ համար (երեւի տարիքս է խոսում) անընդունելի վիճակ է. եւ այս տեսանկյունից Գառնիկ Հովակիմյանի հետ երեք տարվա ընկերության արգասիքը եղավ Մատենադարանի համալիրի շինարարության իրականացումը եւ ավարտը: Ձեր միջեւ ստեղծվեցին ընկերական ջերմ հարաբերություններ, որքան ես հասկացա այս մի երկու ժամվա ընթացքում, ինչ աշխատանքի բերումով շփվեցի երկուսիդ հետ: Ուզում եմ ճշտել մի կարեւոր հանգամանք, այս դարում ընկերությունը նուրբ հասկացություն է: - Որքան տեղյակ ենք, Մատենադարանի շինարարությունում, մանավանդ արտաքին երեսապատման համար անհրաժեշտ քարատեսակներն արտադրվել են Սիսիանի «Վի էյջ Սթոուն» գործարանում, եւ դուք մի քանի անգամ եղել եք տեղում, ծանոթացել արտադրության եւ այդտեղ թողարկվող արտադրանքի որակական հատկանիշներին: - Իհարկե, Ես շատ բծախնդիր եմ այդ տեսանկյունից եւ, բնականաբար, չէի կարող կողմնորոշվել առանց ծանոթանալու քարհանքին, գործարանի արտադրական հնարավորություններին եւ հանքահումքային բազային: Եվ ի վերջո որոշեցի հարդարել կառույցի ճակատը եւ բարեկարգվող տարածքները Սիսիանի քարհանքի սալերով: - Մատենադարանի վերակառուցումն իրականություն դարձավ նաեւ սյունեցի հովանավորների շնորհիվ: Ի՞նչ կասեք այդ մասին: - Ինչպես հայտնի է. Մատենադարանի գիտական համալիրը եւ նրա տարածքը, դեպի մասնաշենք տանող ճանապարհի կապիտալ վերանորոգումն իրականացվեց միայն նվիրատվությունների շնորհիվ: Ուրախ Եմ, որ Հայաստանի բյուջեից ոչ մի լումա չծախսվեց շինարարության համար: Չեմ կարող չհայտնել իմ երախտագիտությունը Սերգեյ Համբարձումյանին եւ Մաքսիմ Հակոբյանին, որոնց շնորհիվ կարողացանք իրականացնել մեր մտահղացումները: Սերգեյ Համբարձումյանի եւ Մաքսիմ Հակոբյանի օրինակը վկայում է, որ բարեգործությունը մեր օրերում նոր իմաստ ու բովանդակություն է ստանում, եւ մեր մեծ բարեգործների ավանդույթները շարունակվում են: - Տպավորիչ էր նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը նոր համալիրի բացման ժամանակ. «Ես հրապարակավ միայն ու միայն մի նախադասություն եմ ուզում ասել. երանի այն հային, ով Մատենադարան է կառուցել»: Ի՞նչ կուզենայիք ավելացնել այս խոսքերին: - Երեւի կավելացնեի. «.... եւ երանի այն ազգին, որի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու իր Երկրի կառուցմանը եւ դատապարտված չէ անգործության»: Երեւի այսպես... Շնորհակալ եմ:

Հետ

«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ընկերությունն առաջարկում է հետևյալ շինարարական ծառայությունները.

Կապիտալ շինարարություն

Վերակառուցում

Վերանորոգում