«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԱՌՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ « Մատենադարանը նաև սիսիանցիներով ենք կառուցել» «Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը սկսվել է 2009թ.: Կառույցի երեսապատման համար անհրաժեշտ քարի մատակարարման մրցույթին նաեւ մեզ հրավիրեցին մասնակցել, ներկայացրեցինք մեր քարերը՝ բազալտ, մարմար, գրանիտ: Կառույցի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է, ով եկավ Սիսիան, ծանոթացավ քարի արտադրությանը, հավանեց «Վի էյջ Սթոուն» գործարանի քարատեսակները, եւ սկսեցինք միասին աշխատել: Մատենադարանի նոր կառուցվող համալիրի մոտ 14 հազար քառակուսի մետր երեսապատման աշխատանքներ ենք կատարել` սկսած ձևավոր քիվերից, թաղարներից, կամարներից` վերջացրած ճակատային ձևավորումներով: Համալիրի արտա­քին տեսքը տեսնելիս, կպատկերացնեք ինչ գործ են արել մեր տղաները»,-Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահե­տազոտական ինստիտուտի Մա­տենադարանի նոր մասնաշենքի հեղինակ ու ճարտարապետ, նաեւ երգահան Արթուր Մեսչյանի եւ վերաշինված Մատենադարա­նի մասին պատմում է «Բազալտ ԷՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հովակիմյանը: Ուշագրավն այն է, որ շինարարության մեջ նորույթ կիրառվեց (արտադրողը նաեւ շինաքարը տեդադրողն էր) այսինքն կառույցի համար անհրաժեշտ քարն արտադրվում էր Սիսիանում, եւ իրենք էլ տեղադրում էին պատի վրա: Այդպես, ըստ տնօրենի, պատասխանատվությունն ընկնում է մի կազմակերպության վրա: Սովորաբար շինարարներն ու մատակարարները անորակ շինարարության մեղքը բարդում են միմյանց վրա, այս դեպքում, շինարարության որա­կը լա՞վ է, թե՞ վատ, պատասխան է տալիս մի կազմակերպություն` «Բա­զալտ ԷՄ» ընկերությունը, որի համար Մատենա­դարանի վերակառուցման առաջին փուլը սկսվեց 2010-ի մարտի 1-ին եւ ավարտվեց 2011-ի մայիսի 1-ին. կատարվել են 462 մլն դրամի շինա­րարական աշխատանքներ: Խնդիր էր դրված ողջ երեսապատումն իրա­կանացնել հայկական քարատեսակ­ներով, ճարտարապետն էլ էր այդ մոտեցման երդվյալ կողմնակիցը, եւ այսօր ունենք Մատենադարանի գիտական համալիրի արդիական, ակնահաճո տեսք: «Այն, ինչ տե­սա Սիսիանի քարի արտադրության ձեռնարկությունում, հարյուր տոկո­սանոց երաշխիք էր Մատենադա­րանի ճակատային մասը կառուցել այնպես, ինչպես պատկերացնում էի», - հետո խոստովանել է Արթուր Մեսչյանը: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Նորաստեղծ գիտական համալիրում են գտնվում Մատենադարանի բոլոր պահոցները` ձեռագրական պահոցները, փաստաթղթերը, հնատիպ գրքերի հավաքածուները: Բացի դրանից՝ այդւոեղ գործում են հնագույն ձեռագրերի եւ տպագիր ժառանգության պահպանության ամենաարդիական համակարգե­րը, պահոցներում ապահովվում են ջերմային ռեժիմները, անհրաժեշտ խոնավությունը: Նորակառույց մաս­նաշենք կտեղափոխվեն Մատենա­դարանի ուսումնական կենտրոնը, ռեստավրացիոն արհեստանոցները: Իսկ Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվելու է թանգա­րանային համալիրի` հնարավորու­թյուն տալով ավելի շատ ցուցադրու­թյուններ կազմակերպել: Մի տվյալ էլ քաղեցինք մամուլից. Մատենադա­րանի նոր մասնաշենքի շինարարու­թյան վրա ներդրված գումարի տասը միլիոնը տրամադրել է բարերար Սերգեյ Համբարձումյանը, իսկ նոր մասնաշենքի կառուցման համար 3 մլն 540 հագար ամերիկյան դոլար, գլխավոր մասնաշենքի վերակառուցման եւ հարակից տարածքների վերաշինման համար 2 մլն 230 հագար ամերիկյան դոլար` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբանը: 2011-ի սեպտեմբերի 20-ին`անկախության 20-ամյակի նախօրեին ՀՀ եւ ԼԴՀ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի, արտասահմանցի հեղինակավոր հայագետների եւ պատվավոր հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Մատենադարանի նոր գիատկան համալիրի բացման հանդիսավոր բացման արարողությունը: «Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմու­թյունը, գիտությունը, ծննդյան վկա­յականն ու կենսագրությունը, մեր մշտական ու հարատեւ մեկնակետը, — ասել է հանրապետության նախա­գահը եւ հավելել, - շնորհակալ եմ ճարտարապետներին եւ շինարարներին, ովքեր գտել են լավագույն լուծումները եւ իրենց մտքի ու բազ­կի ուժով, իրենց քրտինքով ու նվիր­ված աշխատանքով օծել են այս շի­նության յուրաքանչյուր քարը»: Շնորհակալություն հայտնելով նոր համալիրի ճարտարապետին` Արթուր Մեսչյանին, նախագահն ասել է, որ այդ կառույցով նա դարձել է 20-րդ դարի հայ ճարտարապետու­թյան փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը` շարունակելով նրա ստեղծած գործը եւ հավատարիմ մնալով շենքի ոգուն ու տրամաբանությանը: Եւ ամեն ինչ սրանով չավարտվեց: Ինչպես տեղեկացնում է Գառնիկ Հովակիմյանը, 2011-ի նոյեմբերից սկսվեց շինարարության երկրորդ փուլը, նրա ղեկավարած ընկերությանը վստահված տե­ղամասի արժեքը կազմեց 300 մլն դրամ: Մինչեւ այս տարվա ապրիլն ընդգրկող ժամանակահատվածում իրականացվել են դեպի Մատենա­դարան տանող ճանապարհի եւ գլխավոր մասնաշենքի առջևի եր­կու հարթակների վերակառուցումը, դեպի զլխավոր մասնաշենք տանող ճանապարհի կապիտալ վերանորո­գումը, սիզամարգերի ձեւավորումր. հենապատերի կառուցումը, ամեն, ամեն ինչ: «Ողջ ձմեռը աշխատե­ցինք, ճիշտ է ծախսատար էր այղ եղանակին գործ անելը, րայց հե­տևում էինք տեխնոլոգիաներին, որ աշխատանքի որակը չտուժի: Բիչ բան է մնացել անելու, այն էլ` շեն­քի ներսում, մինչեւ հունիսի 15-ը հավանաբար ավարտված կլինի ամեն ինչ»: Զրուցակիցս մեջբերում է նաեւ Արթուր Մեսչյանի ձեււսկերպումը. «Մատենադարանն սկսվում է Մաշտոցի պողոտայից»: Ի դեպ, այս տարվա ապրիլի 22-ին հենց Մատե­նադարանի գլխավոր մասնաշենքի մերձակա հարթակից մեկնարկեց Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված տոնախմբությունը: - Ի՜նչ զգացողության ունեիք, երբ նորակառույց գիտական համա­լիրի պատին եւս մի քար էր ավելա­նում, - փորձում եմ շոշափել նրա տրամադրությունը: - Միշտ հաճելի զգացողություն եմ ապրել, որ Սատենադարանի կա­րողություններն ենք ընդլայնամ, նոր պայմաններ ստեղծում: Դա երևի եզակիներին է բախտ վիճակվում, չէի ասի, թե հենց ինձ պետք է բախտ վիճակվեր, բայց այդպես ստացվեց, և անչափ գոհ եմ: - Արթուր Մեսչյանը շատերիս մտապատկերում հառնում է կիթաոով, նվագախմբի հետ իր հայտնի երգերը հնչեցնելիս, նաեւ համերգային շրջագայություններով եղել է մեր կողմերում, իսկ ինչպիսին է Մեսչյան ճարտարապետը, նախագծի հեղինակը, անհատը, դյուրին է աշխատել նրա հետ, թե... - Շատ ավելի պարզ ու հասարակ է, քան մեզնից յուրաքանչյուրը,- ասում է Գառնիկ Հովակիմյանը,- հնարավոր չէր, որ նա մտներ շինհրապարակ եւ ձեռքով չբարևեր բոլորին` հասարակ բանվորից մինչև բարձր պաշտոնյա, անկեղծորեն չհետաքրքրվեր նրանց որպիսությամբ: Արթուր Մեսչյանը եզակի ճարտարապետներից է, ով ամեն օր շինհրապարակում էր, քանզի կառուցման ընթացքում նոր խնդիրներ էին ծագում, որոնք լուծվում էին տեղում, քանի որ լրացուցիչ կառույցը գլխավորին միացնելը միշտ էլ դժվարություններ է հարուցում: Որոշ ճարտարապետներ նրանից շատ բան ունեն սովորելու, մասնավորապես թե նախագծողը շինարարի հետ իեչպես պիտի աշխատի: Եվ ամենակարեւորը` նա իր երկիրն անչափ սիրում է եւ դա անում է լռելյայն, առանց թմբկահարելու: Իսկ Մատենադարանի վերակառուցման մասին Գառնիկ Հովակիմյանն ասում է, որ դրան մասնակցում էին մի շարք կազմակերպություններ, որոնց աշխատողների թվում շատերն էին սիսիանյան ծագումով. «Դրանից մեծ հպարտության զգացում էի ունենում եւ կատակով ասում. Երեւանում Մատենադարանը սիսիանցիներով ենք կառուցում»:

Հետ

«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ընկերությունն առաջարկում է հետևյալ շինարարական ծառայությունները.

Կապիտալ շինարարություն

Վերակառուցում

Վերանորոգում