«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ «ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ընկերության պաշտոնական կայքէջ:

Շնորհակալություն մեր ընկերության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:
 «ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և պատկանում է Հայաստանի խոշոր շինարարական ընկերությունների թվին: Շնորհիվ առաջարկվող ծառայությունների բարձր որակի, տեխնիկական հագեցվածության, հաճախորդների անթերի սպասարկման և գնային ճկուն քաղաքականության, ընկերությունը երաշխավորել է իրեն որպես Հայաստանի առաջատար շինարարական կազմակերպություններից մեկը` շուկայում զբաղեցնելով կայուն և մրցունակ դիրք:

 Մեր հաջողությունների և արդյունավետ գործունեության գրավականն են հանդիսանում շինարարության ոլորտում մեր մասնագետների ունեցած փորձը և ինժեներատեխնիկան անձնակազմի արհեստավարժությունը, շնորհիվ որոնց արդյունավետ և որակյալ աշխատանքի` ապահովվում է ընկերության հանդեպ վստահությունը և նրա գործարար համբավը:

 Մենք համագործակցում ենք տեղական շուկայում հայտնի առաջատար արտադրողների և մատակարարների հետ, ինչը հնարավորություն է տալիս, համադրելով նորարարական լուծումները շինարարության ոլորտի լավագույն ավանդույթների հետ, իրականացնել տարաբնույթ ճարտարապետական նախագծեր, բնակելի, հասարակական, արտադրական կառույցներ:

Մենք պատրաստ ենք փոխշահավետ պայմաններով համագործակցել շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ:

«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» ընկերությունն առաջարկում է հետևյալ շինարարական ծառայությունները.

Կապիտալ շինարարություն

Վերակառուցում

Վերանորոգում